ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ
Ինչ է հիպերսոմնիան
Ցերեկային ժամերի քնկոտությունը կամ երկար քնելը բժշկության մեջ կոչվում է հիպերսոմնիա: Հիպերսոմնիան առանձին հիվանդություն չէ, այլ ինչ-որ հիվանդության համախտանիշ, ինչպիսիք են` նարկոլեպսիան, նեւրոտիկ խանգարումները, հոգեկան հիվանդությունները, կախվածությունը քնաբեր պրեպարատներից եւ ուղեղի այլ հիվանդությունները:
Նարկոլեպսիան կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որն ուղեկցվում է քնի խանգարումներով եւ ունի 4 հիմնական արտահայտություն` կտրուկ ցերեկային քուն, որը կարծես նոպայաձեւ է լինում, կատապլեկսիա` հանկարծակի թուլության նոպա, քնի կաթված եւ քնելու ու արթնանալու ընթացքում հալյուցինացիաներ:
Նարկոլեպսիայի տարածումը 10.000 մարդու հաշվով ընկնում է 5-7 մարդ: Սովորաբար այն զարգանում է 20-50 տարեկանում` ավելի հաճախ տղամարդկանց մոտ: Ենթադրվում է հիվանդության ժառանգական ընթացք: Հիվանդության զարգացման ընթացքում հնարավոր է ի հայտ գա վերը թվարկված ախտանիշներից միայն մեկը: Ցերեկվա կտրուկ քունը, որպես կանոն, նարկոլեպսիայի առաջին ախտանիշներից է: Քնելու ցանկությունը այնքան ուժգին է լինում, որ պացիետը քնում է անկախ իր կամքից եւ չնայած ոչ այնքան հարմար հանգամանքների: Դա հատկապես վտանգավոր է, երբ մարդն այնպիսի մասնագիտություն ունի, որը պահանջում է համակ ուշադրություն: Ցերեկվա այս քունը կարող է կրկնվել օրվա մեջ մի քանի անգամ` մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե: Արթնանալուց հետո նրանք մի փոքր թարմանում են, բայց մի քանի ժամ հետո նորից տեղի է ունենում նույնը:
Կատապլեկսիան հանկարծակի թուլության նոպա է, որը կարող է առաջանալ շատ դրական կամ բացասական զգացողությունների ֆոնի վրա` ծիծաղ, զարմանք, սեռական ակտ, լաց եւ այլն: Թուլությունը պայմանավորված է մկանների ցածր տոնուսով: Նոպան այնքան միանգամից կարող է լինել, որ պացիենտը կարող է ընկնել ու վնասվածք ստանալ: Ցավոք սրտի, նարկոլեպսիան չի բուժվում, սակայն բուժումը կարող է գոնե մի քիչ թեթեւացնել հիվանդի վիճակն ու գոնե կլավացնի հիվանդի կյանքի որակը: Դեղորայքային բուժման նպատակը թեթեւ խթանիչ պրեպարատներն են, որոնք կնվազեցնեն ցերեկվա քնելու ցանկությունը: Իհարկե, նման բուժումը կարելի է ստանալ բժշկի խիստ հսկողությամբ:
08.04.2010 Կարդացեք նաև
25.03.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ